«Դա իմ կյшնքի սև էջերից մեկն է». Հրանտ Թոխատյան

«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարակшն տա, որովհետև դա իմ կյանքի սև էջերից մեկն ա»,- «Երկիր մեդիա»-ի եթերում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Թոխատյանն ասել է. «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իրեն հարգող գործիչ, երկրի ղեկավար պարտության դեպքում պարտավոր է

հրաժարական տալ: Եթե ինքը վստահ է էն վստահության վրա, որ իր հանդեպ ունեն իր ընտրողները, ուրեմն հրաժարական կտար, միգուցե այդ բոլոր կողմնակիցները նորից առաջարկեին, որ ինքը վերադառնար, բայց

էսօր ինքը պարտավոր է հրաժարական տալ: Ստորագրելով մի սև թղթի տակ՝ նա այնտեղ դրել է իմ, Ձեր, 10 միլիոն հայի ստորագրություն. ես չեմ ուզում, որ իմ անունից ինքը նման թուղթ ստորագրի»: Մանրամասները՝ տեսանյութում: