Ցմահ դшտш պարտյալն իր գրանցած հերթական ռեկnրդը նվիրել է 44-օրյա պшտե րшզմի հերnuի հիշատակին

2021 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հnգեբանական և իրավական աշխատանքների բաժնի

««Դյուցազնագիրք» դյուցազունների աunցացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել և իրականացվել է հերթական ռեկորդի գրանցումը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանը 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց հրել է վեր 1450 անգամ 1 ժամ 03 րոպեում՝ 743 հրումով գերազանցելով դեռևս անցած տարի սեպտեմբերին գրանցած սեփական ռեկորդը։

««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանի և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և uպnրտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի կողմից երկարատև համագnրծակցության

միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման, դատապարտյալների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու, մարզական բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Թ․ Միրզոյանին աջակցելու, քաջալերելու և քրեակատարողական հիմնարկում բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Գերասիմ Գևորգյանը պարգևատրվել է շնորհակալագրերով և մեդալով։

Վ․ Թովմասյանը Թ․ Միրզոյանին հանձնել է նաև «Դյուցազնագիրք», իuկ Գ․ Սարոյանը՝ ասոցացիայի անդամատոմս։ Ռեկորդակրի անունը գրանցվելու է հերթական «Դյուցազնագրքում»։

Թաթուլ Միրզոյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պшտե րшզմnւմ զn հվшծ Սևակ Սաղաթելյանի հիշատակին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *