«Հայաստանը պիտի թքի /կներեք/ բոլոր պայմանականությունների վրա ». Լ. Շիրինյան

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գրառումը.

«Հայաստանը պիտի թքի /կներեք/ բոլոր պայմանականությունների վրա, ճեղքի ռուս-թուրքական կապանքների շրջանակը, հարցը տեղափոխի միջազգային քաղաքականության` Ֆրանսիա, Եվրամիություն, ԱՄՆ, ոլորտ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Խաղաքարտի վրա է Երկրի և հայության /նաև համաշխարհային/ ճակատագիրը: Բոլոր միջոցներով պիտի խոչընդոտվի «հինգերորդ շարասյան» գործունեությունը Հանրապետության ողջ տարածքում:

Քրեական հետապնդման տակ գտնվող կողոպտիչների ունեցվածքը պիտի ազգայնացվի ու տրամադրվի պետության պաշտպանության կազմակերպման կարիքների տակ»: