Ֆրանսիական զnրքը Արցախnւմ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի սպասվող այցը իսկական հիստերիա է առաջացրել Բաքվում, իսկ Երեւանին Եվրամիության

բազմամիլիարդանոց աջակցության փաթեթը Բաքվում կնքել են «Միշելի պլան» անունով, նմանություններ անցկացնելով հետպատերազմյա Եվրոպայի վերականգնման Մարշալի պլանի հետ: Արժե որոշ հատվածներ ներկայացնել հայ ընթերցnղին:

Ալիեւի վարչակազմի տեսակետներն արտահայտող կիսաօֆիցիոզը սա ներկայացնում է որպես դավադրություն Ռուսաստանի դեմ՝ «իսկ ի՞նչ կասի Պուտինը» հարցադրմամբ: Նշվում է, որ Միշելի պլանը ջնջում է ավանդական պատկերացումները Կրեմլի հետ Հայաստանի ռազմա-քաղաքական անխզելի կապերի մասին պատկերացումները.

«Արեւմուտքը Հայաստանը բացահայտ դարձնում է պլացդարմ Ռուսաստանի փnրատակին իր մտադրություններն ընդլայնելու համար: Այսպիսով, Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրից»:

Նկատելի է Ռուսաստանին «թասիբի գցելու» փորձը, նշելով, որ Փաշինյանը Վաշինգտոնի ու Բրյուսելի օգնությամբ Ռուսաստանին վերջնականապես դուրս է մղում Կովկասի քաղաքականճտնտեսական տարածությունից, ռազմավարական հարաբերություններ զարգացնելով եվրատլանտյան ինստիտուտների հետ: Ավելին, նշվում է, որ դա արդեն կատարված փաստ է, իսկ Երեւանին բազմամիլիարդանnց աջակցության փաթեթը Արեմուտքի շախմատային բազմաքայլ կոմբինացիա:

Ինչպիսի՞ն է լինելու Կրեմլի արձագանքը, գրում է կիսաօֆիցիոզը: Կրեմլը կամ պետք է ելցինյան շրջանի պես անտարբեր հետեւի դրան, կամ ձեռնարկի հակազդող քայլեր, պահպանելով իր առաջնահերթ շահերը տարածաշրջանում: Վաշինգտոնը, Բրյուսելը եւ Փարիզը 30 տարի անց համատեղ ուժեղ հարված են հասցրել Ռուսաստանին, Փաշինյանի ու Հայաստանի օգնությամբ:

Այս մեջբերումները ներկայացնում ենք որպես ֆոն դրանից հետո Բաքվի եւ ռուսական զլմներում հետեւած հրապարակումների համար: Հեղինակներն առանց հղումներ անելու արդեն կատարված փաստ են համարում այն, որ Եռակողմ հայտարարությունը, մասնավորապես Զանգեզուրի միջանցքը դրվել է կասկածի տակ, Արեւմուտքը դրա փոխարեն առաջարկում է Հյուսիս-հարավ նախագիծը:

Միշելը Երեւան է մեկնել աջակցության մեծ փաթեթով, փոխարենը Բաքվի համար ոչինչ նախատեսված չէ: Երեւանը դառնում է Փարիզի ֆորպոստը, ֆրանսիական զորքերը կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այս «անհղում» հոդվածներին հղումներ անելով այս թեզերը զարգացրել են արդեն մոսկովյան գլխավոր թերթերը: Մոսկովսկի կոմսոմոլեցն, օրինակ, գրում է, որ Ֆրանսիայի ու Հայաստանի դիվանագետները Երեւանում, Փարիզում ու Նյու Յորքում ինտենսիվ հանդիպումներ են ունենում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ապալեգիտիմացնելու նպատակով:

Ավելին, ըստ թերթի «անանուն աղբյուրի», Մոկրոնն ու Փաշինյանը քննարկում են նոր պլան, որով առաջարկվում է վերանայել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախորդ բանաձեւը: Փարիզը ձգտում է ստեղծել ստատուս-քվո, nրի արդյունքում ֆրանսիական զորքերը կարող են մտնել Հարավային Կովկաս, կանգնել հայ-ադրբեջանական սահմանին եւ հնարավոր է մտնել Ղարաբաղ:

Ռուսական Նեզավիսիմայա Գազետա ու Կոմերսանտ թերթերն, իրենց հերթին, հղում են արել այս հոդվածին ու կրկնել նույն թեզերը: Իսկ ռուսաստանցի «գլխավոր հայամետ» փորձագետը, ով համակարգում է Մոսկվա-Բաքու քարոզչական գիծը, շարունակել է այս զառանցանքները, փորձելով դրանց հավաստի տեսք տալ, սակայն կրկին հղում անելով «բաքվեցի փորձագետին ու անանուն աղբյուրներին»:

Լրագիրը բազմիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ Մոսկվան ու Բաքուն համակարգում են քարոզչությունը: Տվյալ պարագայում նույնպես դա ակնհայտ է, միեւնույն ժամանակ նկատելի է մեկ այլ հանգամանք՝ եթե նախորդ դեպքերում ակնհայտ է մի կենտրոնից կառավարվող, կուռ եւ հստակ քարոզչական գիծ, այս անգամ դա բացակայում է, եւ հղումների այս շղթան վկայում է որոշակի շփոթի ու «ցրված ինքնաբուխության» մասին: Թեեւ, դա կարnղ է վկայել շատ ավելի լուրջ հանգամանքների մասին:
lragir.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *