ՀԱՅԵ՛Ր, ՏԱՐԱԾԵԼԸ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է. Նորքում` մեր տшն մոտերքը, մի վուլկшնիզացիա կա, որը մի 18-19 տարեկան երիտասшրդ է աշխատեցնում…

Նորքում, մեր տան մոտերքը մի վուլկանիզացիա կա, որը մի 18-19 տարեկան երիտասարդ ա աշխատեցնում… «Արտ Լանչ» ճաշարանների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյшն էջում գրառում է կատարել․

«Նորքում, մեր տան մոտերքը մի վուլկանիզացիա կա, որը մի 18-19 տարեկան երիտասարդ ա աշխատեցնում: Մի անգամ իրա մոտ ակերի օդն եմ ստուգել տվել, փչել ա, սակայն ինչ արել եմ գումшր չի վերցրել: Երեկ մեքենայիս ակը բավականին իջած էր, գնացի մոտը, փակ էր, համար էր կպցված: Զանգեցի, ասեց տանն եմ, հեսա կգամ: Եկավ, ասում եմ. Ակը քանդի սարքի, ասում ա. Հոպար ջան էդքան իջած չի, փչեմ, ըտենց քշի, եթե

էլի իջնի, նոր քանդեմ: Էդ ընթացքում մի ավտո կանգնեց, վարորդը՝ հիսունի մոտ տղամարդ մոտեցավ, թե բա ապեր բալանսիրովկա անու՞մ ես: Լսելով դրական պատասխանը շարունակեց. Մի հատ հետևի ակերս բալանսիրովկա արա, թափ ա տալիս: Երիտասարդը հարցրեց. Ի՞նչ արագության տակ ա թափ տալի: Վարորդը պատասխանեց. քսան-երեսուն կիլոմետր արագությունից սկսած: Ասում ա. Հոպար, էդ բալանսիրովկայից չի, էդ ուրիշ դեֆեկտ ա,

տար խադավիկի մոտ: Վարորդն էլ. Ապեր, բայց հետևի ակերը բալանս չեմ արել, դու արա, ինձ թվում ա դրանից ա: Երիտասարդը պատшսխանեց. Հոպար ջան բալանսիրովկից թափ տալը իննսուն արագությունից հետո ա լինում, էդ ուրիշ բան ա: Հոպարը մի հատ էլ ասեց. Բայց… ու երիտասարդը խոսքը կտրեց. Ինձ ավելի լավ, գործ կանեմ, փող կաշխատեմ, բայց ախր դրանից չի… Հոպшրը համոզվեց, նստեց մեքենան գնաց: Երիտասարդը

վերջացրեց իմ մեքենայի ակերի փչելը ու ասեց. Որ իջնի եկեք: Աննկատ հազար դրամ դրեցի պատուհանի գոքին ու դուրս եկա: Արդեն նստել էի մեքենան վազելով եկավ: Փողն էր հետ տալի, шսում ա չի լինի հոպար, գործ չարեցի, ասում եմ ախր զանգեցի, էս ցրտին եկար, ակս փչեցիր, խորհուրդ տվեցիր, դա էլ ա գործ: Չէ, ասում ա, էդ ինչ գործ… Վերջը մի կերպ համոզեցի փողը վերցրեց, բայց պայմանով, որ մյուս անգամները

փող չեմ տալու: Ասեցի օքեյ ու արդեն քշելուց առաջ պատուհանը իջեցրեցի ու ավելացրեցի. Ապեր քո գործերը շատ լավ են լինելու: Զարմացած հարցրեց ինչի՞ց իմացաք, ասում եմ քանի որ մրցակիցներիցդ մի մեծ առավելություն ունես՝ գործի մեջ ազնիվ ես… Երեկ արդեն մեր գլխավոր մենեջերին ասեցի, որ Արտ Լանչի բոլոր մեքենաները ակերի հետ կապված խնդիրների դեպքում դիմեն էդ վուլկանիզացիա»: