ԼՈՒՐԵՐ 

«Մի գրամ չենք փnշմանել». ԼՀԿ ղեկավար

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «մի գրամ չեն փոշմանել»,

որ համաձայնել են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով, թեպետ իրենք չեն մտել նոր ձևավորվող խորհրդարանի կազմ:

«Մի գրամ չենք փոշմանել. մենք պատգամավոր չենք լինի, բայց երկիրը խաղաղ կլինի գոնե ներքաղաքական իմաստով, և մեր ունեցած արտաքին մարտահրավերներին կկարողանանք դիմակայել …:

Ճգնաժամի հաղթահարման իմաստով մեր նպատակը ընտրությունների կազմակերպումն էր, նպատակն այն չի եղել, որ մենք անպայման վերընտրվենք»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր