«Աuտված ինձ երեք անգամ է կյանք տվել». Էրիկ Խաչատրյան

19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գե րու թյան մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված նկարում:

Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բան տում լրացել է նրա 19-ամյակը: Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավը մեկնարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գե րիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադարձող գե րիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները:

Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օրը ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գե րիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:

«Այս ամիսների ընթացքում ամեն շաբաթ մեր տեր հոր հետ գնում էինք ուխտագնացության: Հունիսի 12-ին ուխտագնացության էինք գնացել Արագածոտնի մարզի Ծաղկեվանք (գտնվում է Արա լեռան վրա), ոտքով բարձրացանք, պատարագ մատուցեցինք: Աստծուց խնդրեցի, որ մեր բոլոր գե րիներն ու անհետ կորածները գտնվեն, վերադառնան իրենց ծնողների մոտ: Վերադարձա տուն, մեկ ժամ հետո զանգ ստացա, ասացին՝ պարոն Փաշինյանի ֆեսբուքյան էջում նկար կա, որի մեջ Էրիկն է, էդ պահին իմացա, որ տղաս գալիս է: Հույսս միշտ Աստված է եղել, որ ինքը տուն կվերադառնա»,- պատմում է մայրը:

Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ բուժզննման: Բուժզննման ընթացքում պարզվել է, որ պա տերա զմի ժամանակ հրա զենային կրա կոցի հետևանքով փամ փուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, սակայն, Էրիկին որևէ բժշ կական օգնություն չեն տրամադրել: Հիմա 19-ամյա տղան Երևանի հոսպիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշ կական մի ջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոսպիտալում:

Լուսանկարից ձախ՝ Էրիկին ծնողները ճանապարհում են բանակ, աջ կողմում՝ 11 ամիս անց ծնողները գրկում են ադրբեջանական գերությունից վերադարձած իրենց տղային

«Հրա զենային վնա սվածքի հետևանքով փամ փուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կաղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վի րավորումը, բայց ոտքն է կա ղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հիվանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գե րե վարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վատ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է՝ «Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել՝ մեկը որ ծնվել եմ, մյուսը, որ հրա զենային կրա կոցի հետևանքով փամ փուշտը մխ րճվել է զինվորական սա ղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գե րությունից հետո տուն եմ վերադարձել»:

Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը երկու նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում, որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պա տերա զմում զո հվա ծների հի շատակին հուշաքար տեղադրել: Մյուսը՝ ցանկանում է վերանորոգել իր ծննդավայր Գեղարգունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը:

Էրիկ Խաչատրյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պա տերա զմը: Այդ ընթացքում հասցրել է անգամ պարգևատրվել, բայց պա տերա զմի հետևանքով ծնողները չեն կարողացել զինկոմիսարիատից վերցնել նրա շնորհակալագիրը: 44-օրյա պա տերա զմի ընթացքում 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջաբրայիլի հատվածը, հետո Հադրութում է մասնակցել մարտական գործողություններին և վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի 12-ին է կապ հաստատել։ Գերի ընկնելու մասին ծնողները տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցից, երբ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որի մեջ եղել է նաև Էրիկը: Տեսանյութը տեսնելուց և Էրիկին ճանաչելուց հետո նրանք դիմել են Կարմիր Խաչի օգնությանը:

«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, ու Էրիկենք հասկացել են, որ փրկվել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար՝ սննունդ ու ջուր չեն ունեցել: Իրեն գե րե վարող ադրբեջանցի սպաներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գն դակա հարել, այլ գե րեվարել են:

Կարմիր Խաչին դիմելուց հետո իրեն նամակներ ենք ուղարկել, նամակների հետ մեր ընտանեկան նկարներից էլ ենք ուղարկել: Մի անգամ հասել է իրեն նկարները, մյուս անգամ ոչ: Մեկ անգամ էլ 2 րոպենաոց վիդեո ենք նկարել ու իրեն փոխանցել Կարմիր Խաչի միջոցով: Իրեն էլ են հնարավորություն տվել, որ վիդեոյով ինքը մեզ հետ խոսի, առաջին անգամ չի ցանկացել, երկրորդ անգամ խոսել ուղարկել էր: Նամակ ինչքան ուզում գրում էինք ու բոլորը հասցնում էին երեխեքին: Էրիկն էլ էնտեղից դուրս գալուց մեր ուղարկած նամակներն է վերցրել ու դուրս եկել»,- պատմում է մայրը:

Գերության 8 ամիսների ընթացքում Էրիկն անընդհատ տեսիլքներ է ունեցել, որ վերադառնալու է Հայաստան: Մայրն ասում է՝ Վանք գյուղում, երբ շրջափակման մեջ է եղել, Էրիկն ամեն աղոթքին եկեղեցու զանգերի ձայներ է լսել: Հիմա որդին ասում է՝ Աստված ուժ է տալու, որ իր պես բոլոր գե րե վարված տղաները վերադառնան Հայաստան: Ասում է՝ պա տերազմում իր ընկերներն ու եղբայրները հաղթել են, հիմա պետք է բոլոր զո հ ված զինծառայողների փոխարեն ապրենք և իրենց կիսատ թողած գործը ավարտենք:

Մոր խոսքերով՝ Էրկիկը հայտարարել է նաև, որ այլևս երբեք Հայաստանը չի թողնելու: «Իմ ախպերներն են զո հվել, ես պարտավոր եմ Հայաստանում ապրել»,- ասել է նա:

Մերի Խաչատրյան