Ահա Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը. մեկ մարդու նման ազգը քվեարկելու է Հանուն Հայաստանի, ընդդեմ ռոբասերժական բանդայի

Գելափն էլի էժան ստերով փորձում է մոլորեցնել հանրությանը, Փաշինյանի ու իր քաղաքական թիմի վարկանիշը այս պահին ավելին է, քան սպասելի էր։

Ինձ հետաքրքիր է, թե ընտրություններից հետո Գելափն ինչ է ասելու, կամ անելու։ Գոնե հասկանու՞մ են, որ հանրային վստահություն են կորցնում, իսկ ընտրություններից հետո անգամ չեն կարողանալու նայել մարդկանց աչքերին, մենակ թիվ նկարելով չի…

Ով-ով, հասարակական լայն շերտերը լավ գիտեն, թե ով ինչքան վստահություն է վայելում: Հանրահավաքներին հավաքված քաղաքացիների թիվն էլ դրա վառ ապացույցն է, չհաշված նաև այն իրական հարցումները, որոնք ամեն անգամ հաստատում են, որ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը միանշանակ առաջատար է։

Իսկ ինչ վերաբերվում է իրական հարցումների թվերին, ապա դրանք շատ ցավոտ ու հուսահատեցնող են ընդդիմության համար։