Ինչպե՞ս են իրենց ժամանակն անցկացնում վարչապետի ներկայիս թեկնածու Տիգրան Արզաքանցյանը և իր կինը․ ուշագրավ տեսանյութ

Դեռ նախորդ տարվա յութուբյան նյութ է վերստին պտտվում համացանցում հասկանալի պատճառներով։ Նյութում վարչապետի ներկայիս թեկնածու Տիգրան Արզաքանցյանն է իր տիկնոջ հետ հանգստանում է։

Տեսանյութը վերստին շրջանառության մեջ է դրվել, քանի որ Տիգրան Արզաքանցյանը ուշադրության կենտրոնում է հայտնվել իր թեկնածության առաջադրումով։

Տեսանյութում զրուցում են Տիգրանն ու նրա կինը՝ Նատալյան, ով ամուսնու հետ կատակներ է անում, նրան համեմատում Չելենտանոյի հետ, նա էլ իր հերթին կատակով է պատասխանում կնոջ խոսքերին ու հաճոյախոսություններին։

Տեսանյութի վերջում ամուսնական զույգը խորոված է պատրաստում, իսկ Նատալյայի խոսքերից հայտնի է դառնում, որ իրենց նավակը շրջվել է, սակայն Նատալյան ասում է, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե իրենք այլևս չեն զբոսնելու նավով։

Տիգրանի և Նատալյայի մասնակցությամբ յութուբյան նյութը, որը դարձյալ արժանացել է օգտատերերի ուշադրությանը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։