Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Սաշիկին․

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից

հետո գծային բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Սաշիկ Մ.-ն, որը ապրիլի 30-ից ՌԴ Օմսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

նյութի աղբյուր՛ www.armlife.am