«Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է. թող դրանում ոչ մեկ չկասկածի». Ալիև

Այսօր Նախիջևան այցելած Իլհամ Ալիևը եղել է Օրդուբադի երկթուղային կայարանում և կրկին խոսել, իր բնորոշմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:

«Մինջիվան ավանում կլինի մի կենտրոն (երկաթուղային), այստեղ՝ երկրորդը: Զագիլանը Նախչիվանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը պետք է ու կբացվի:

Իչչպես ձեզ հայտնի է, դա ամրագրված է նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարության մեջ: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել:

Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բացվելու է: Թող դրանում ոչ մեկ չկասկածի»,- հայտարարել է հակառակորդ երկրի ղեկավարը: