ՔԵԶ Ո՞Վ ԿԱՐԱ ՀՈՍԱՆՔԱԶՐԿԻ. ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մամուլի միջազգային օրն է: Մամուլի դեմ երեք տարի անդուլ պայքար մղող և մամուլին ամեն գնով

ճնշելու փորձեր անող ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանը միակ պատգամավորն էր, որ, հուսով ենք, անկեղծ, շնորհավորեց լրագրողներին` մեր մասնագիտական տոնի առթիվ: Նրա կողքով քայլում էր լրագրողների թշնամի, լրագրողներին պարբերաբար «հոսանքազրկող»» Քոչարյան Անդարանիկ անունով մեկը:

Երբ Hraparak.am-ը հիշեցրեց, որ իրենց իշխանությունը երեք տարի է` պայքարում է մամուլի դեմ, ոմանք անգամ «հոսանքազրկում» են լրագրողներին, և ինքը միակն էր, որ շնորհավորեց մեզ, Միքայելյանը նախ արձագանքեց. «Քեզ ո՞վ կարա հոսանքազրկի»:

Նկատեցինք, որ ինձ չեն կարող, բայց մեզ` փորձում են: Այնուհետև նա բարեմաղթանքի խոսքեր հղեց լրագրողներին` կարևորելով մեր աշխատանքը: