Երբեք Այս 5 Արտահայտությունները Մի՛ Ասեք Ձեր Երեխային. Դուք Ձեզ Չեք Ների.Խորհուրդ Հոգեբանից

Այն ամենն, ինչ մենք ասում ենք, ազդում է մեր երեխաների վրա: Հաճախ շատ ծնողներ ինչ-ինչ պատճառներով ասում են բաներ, որոնք բացասական հետևանքներ են ունենում երեխայի ձևավորման և հոգեբանության վրա:Ձեզ ենք ներկայացնում

5 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասել երեխային, այլապես դուք ձեզ հետագայում չեք ների 1 «Հենց հիմա վերջ տուր լացիդ».Լացին վերջ տալու հորդորը չի օգնի ձեր երեխային: Եթե նա ինչ-որ բանից հուսահատված է և լաց է լինում, փորձեք հանգստացնել նրան, գրկել:

Բոլորն էլ երբեմն ունենում են լաց լինելու կարիք՝ անկախ տարիքից և սեռից: 2 «Այդքան դժվար է անել. բանը».Այս խոսքերից ձեր երեխան իրեն անօգուտ և թերի է զգում: Ուղղորդեք նրան՝ ինչպես անել այս կամ այն բանը, այլ ոչ թերարժեքության կոմպլեքս առաջացրեք նրա մոտ: 3 «Մեծ տղաները/աղջիկները երբեք չեն վախենում».Հիմարություն: Բոլորն էլ ունենում են վախի զգացում: Եվ դուք դա գիտեք: Այդ պարագայում ինչո՞ւ եք խաբում ձեր երեխային: Ավելի լավ է ասել նրան, որ ինչ-որ բանից վախենալը բնական է, սակայն պետք է փորձել հաղթահարել սեփական վախերը:

4 «Ես չեմ կարող հավատալ, որ դու դա արել ես».Սա շատ եսակենտրոն արտահայտություն է, դուք այսպիսով ձեր երեխային ստիպում եք իրեն մեղավոր զգալ և կարծել, որ ինքն անասելիորեն ձեզ հիասթափեցրել է:Ասեք նրան՝ ինչն է սխալ արել և ինչ է դա սխալ: 5 «Դու այնքան գեղեցիկ/խելացի/բարի չես, որքան պետք է լինես».Պարզապես չի կարելի նման բան ասել: Նման արտահայտությունները հավերժ նստում են երեխայի ենթագիտակցությունում, և նա հետագայում էլ չի կարողանում ազատվել այդ բարդույթներից: Նա մշտապես կարծելու է, որ ավելի վատն է, ինչ-որ բանով պակաս է մյուսներից:

նյութի աղբյուր՛ News Post