Հայաստանը նոր միլիարդшտեր ունի. Ով է նա (ֆոտո)

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, «Ֆորբս» ամսագրի տվյալով, համալրել է միլիшրդատերերի շարքը:

Ամսագիրը, որ պարբերաբար գնահատում է տարբեր անձանց կարողությունն ու դասակարգում, Քիմ Քարդաշյանի կարողությունը 2020-ի դրությամբ հաշվել է 780 միլիոնից մինչև 1 միլիարդի սահմանում: Միլիարդատերերի շարքում ազգությամբ հայի հայտնվելը անկասկած

ուրախացնող է, առնվազն հայրենակցական համերաշխության տրամաբանությամբ: Միևնույն ժшմшնակ, չցանկանալով հաշվել որևէ մեկի փողը, այդուհանդերձ արժե թերևս խորհել այն մասին, թե բացի զուտ հայրենակցական համերաշխությունից բխող ուրախությունից,

ի՞նչ առարկայական հեռանկար է հնարավոր ակնկալել Քիմ Քարդաշյանի անձնական հաջողությունը նաև հայկական հաջողության վերածելու, այդ թվում՝ Հայաստանի համար ողջունելի նպատակների ծառայեցնելու առումով: