Ողբերգություն Հայաստանում. կա զոհ և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 14:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս

անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա

տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում,

որ վիրավորներից մեկը մահացել է: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գարիկ Թառոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Մարտին Խաչատրյանի գլխավորությամբ, որպեսզի քննչական խումբը կարողանա դեպքի վայրի զննություն կատարել:

Դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզի ոստկանապետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *