Նոր մանրամասներ մերսեդեսի, Կարեն Կարապետյանի և ջակուզիի մասին

4rd.am ը գրում է. Երեկ լրատվամիջոցները լուր էին տարածել. «Քիչ առաջ Մոսկվայից Հայաստան ժամանեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանեց VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին

եկել նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով: Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով»։ «ՉԻ». Այնպիսի տպավորություն է, կարծես Կարեն Կարապետյանը 20 տարի Ուսպենսկիի տաճարի մենաստանում ինքնամեկուսացված է եղել, հիմա այնտեղից դուրս գալով, ոտ-ոտ հասել է Հայաստան:

Ոչ մի անգամ Երևան չէր եկել, ոչ մի անգամ նրան չէին դիմավորել: Բայց դուք շարունակությունը չգիտեք: Հետո մերսեդեսի վարորդը անձամբ բացել է ավտոյի դուռը և Կարեն Կարապետյանը նստել է: Հետո վարորդը անձամբ մեքենան վարել է, դուրս է եկել Իսակովի պողոտա, և նրա հետևից գնացել են մի քանի գեներալ՝ անձամբ և թույն ավտոներով:

Իսակովի պողոտայից որ թեքվել են դեպի «Հաղթանակ» կամուրջ, աջ մարգատն էլ միացրել են: Հետո Կարեն Կարապետյանին տարել են թանկարժեք հյուրանոց, որտեղ նրան անձամբ դիմավորել է դռնապահը՝ խոնարհվելով նրան ուղեկցել է VIP համար, թանկարժեք ջակուզիով, բանով: Էն գեներալներն էլ կանգնել են դռան մոտ՝ հերթապահության:

Առավոտյան անձամբ են Կարեն Կարապետյանին դիմավորել, թե՝ ոչ, էդ մեկը չգիտենք: Ինչ չգիտենք, չգիտենք: Հ.Գ. Էս, ինչ որ պատմեցինք, նույնքան ճշմարտություն է, որքան՝ 999 99 S դասի մերսեդեսի գոյությունը, այն էլ՝ փոքրատառով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *