Հաջորդ շաբաթ Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, News.am-ի հաղորդմամբ՝ գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ»,-կիրակի հաղորդել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքը:

Ավելի վաղ Փաշինյանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այդ նպատակով Հայաստանի վարչապետն այժմ պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմ:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվի եռակողմ համաձայնության (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) իրագործման ընթացքը, որը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *