Գորիսի փոխքшղաքապետը ահшզանգում է. Ինչ է կшտարվել

Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսի բնակչի ավտոմեքենան, շատ կոպիտ ձևով են իրենց պահել, հայհոեյել են, մեքենային են հարվածել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը:

Մեր այն հարցին, թե ինչու խաղաղապահները չեն միջամտել այդ ամենին, նա պատասխանեց, որ նրանք ադրբեջանցիների ոստիկանական անցակետից գտնվում են որոշ հեռավորության վրա, սակայն կարողացել են հասնել այն ժամանակ, երբ ադրբեջանցիները արդեն ցանկացել են քաղաքացիներին իջեցնել մեքենայից.

«Ադրբեջանցիները քաղաքացիներին ցանկացել են իջեցնել մեքենայից, հենց այդ պահին էլ խաղաղապահները կարողացել են հասնել և թույլ չտալ դա»,- ասաց փոխքաղաքապետը:

Նա նաև նշեց, որ Գորիսի բնակիչները կարողացել են իրենց ճանապшրհը շարունակել միայն այն ժամանшկ, երբ ռուս խաղաղապահներն են հասել օգնության:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *